Subscribe

For the latest from The Honey Pump!

Search

Մեղրի Փոմպ X Արտեսսոն

 

«Մեղրի պոմպ ցուցասրահ»-ը ուրախ է հայտարարել, որ սպասվող առաջին ցուցահանդեսի համար մենք համագործակցում ենք Արտեսսոնի հետ, որն արտիստների միջազգային միավորում է եվ գտնվում է Երեվանում։

Արտեսսոնում  ողջ տարի անց են կացվում խմբակային ցուցադրություններ, որոնց թեմաներն ընտրվում են նախապես։ Որպես մեկ կոլեկտիվ նրանք ձգտում են ստեղծել այնպիսի աշխատանք, որը հատում է սահմանները եւ կանոնները`աշխատելով ինչպես ավանդական, այնպես էլ նոր մեդիա արտիստների, կոմպոզիտորների եւ երաժիշտների հետ, նրանք ստեղծում են գեղարվեստական էքսպերիմենտներ, որոնք դիմակայում են Զեյթգեիստին:

Այս կոնցեպտուալ  մոտեցումը թույլ է տալիս նրանց արտիստներին ուսումնասիրել ժամանակակից կյանքում առկա բարդությունները՝ մատուցելով դրանք նորարար ձեւերով: Մենք գիտենք, որ մեր համագործակցությունը կխթանի երկխոսությունը Սփյուռքում ապրողների եւ տեղացիների միջեվ. միմյանց ավելի լավ հասկանալու եւ արվեստի գործերից ոգեշնչվելու հնարավորթյուն կտա։

Այս ցուցահանդեսի համար նրանք եվս կընտրեն աշխատանք մեր առաջարկված թեմայով՝ «Իսկ ո՞րտեղ է իմ ճանապարհային քարտեզը տանում ինձ»։ «Ճանապարհային քարտեզներ» ցուցահանդեսի նպատակն է ստեղծել տարածք այն հայ արտիստների համար, ովքեր հաճախ մտածում են, որ նրանց ինքնությունը կազմվել է գլոբալիզացիայի, տեղահանման, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հանգամանքների արդյունքում: Այս թեման ընտրելով, մենք հույս ունենք, որ տարբեր բնագավառների արտիստներին հնարավորություն ենք տալիս արտահայտել իրենց մտքերը մեր համընդհանուր ինքնության ապագայի մասին։

Մենք խրախուսում ենք նաեվ արտիստներին ստեղծել նոր աշխատանք հենց այս ցուցահանդեսի համար, կընդունվեն այն գործերը, որոնք ստեղծվել են վերջին տարվա ընթացքում։ Մեր այս համագործակցության արդյունքում մենք հնարավորություն կունենանք ցուցադրել աշխատանքների լայն տեսականի՝ տարբեր չափսերի։ Տեղացի արտիստները եվս կարող են ուղարկել իրենց աշխատանքները, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում՝ տեսանյութերով, լուսանկարներով, քանդակներով ու ինստալացիաներով։ Ընտրված արտիստներին կտեղեկացնենք փուլը հաջողությամբ հաղթահարելու մասին էլեկտրոնային նամակով, մինչեվ սույն թվականի ապրիլ ամիսը։ Նրանք պատասխանատվություն պետք է ստանձնեն ինքնուրույն բերել աշխատանքները ցուցադրության վայր։ Արտիստները պետք է նաեվ հոգան սարքերի մասին, եթե նրանց աշխատանքները պետք է ցուցադրվեն DVD նվագարկիչների, MP3 նվագարկիչների, համակարգիչների, էկրանների կամ այլ սարքավորումների միջոցով։ Եթե արտիստներն ուղարկում են աշխատանքները փոստի միջոցով, ապա դրանք պետք է ունենան հուսալի փաթեթավորում։ Աշխատանքների կատալոգը կտպագրվի մինչեվ հուլիս՝ ցուցահանդեսին ընդառաջ, այն կվաճառվի ինչպես տեղում, այնպես էլ մեր կայքի միջոցով։ Հասույթը կփոխանցվի ցուցահանդեսի կամզակերպմանը։

 

You don't have permission to register
X
%d bloggers like this: