Subscribe

For the latest from The Honey Pump!

Search

Սկսնակ եվ կայացած հայ նկարիչներ ողջ Սփյուռքից կարող են ուղարկել իրենց աշխատանքները, որոնք կլինեն մեր կողմից ընտրված՝ «Ճանապարհային քարտեզ» թեմայով։

 

«Մեղրի պոմպ ցուցասրահ»-ը ոգեվորությամբ հայտարարում է Երեանում (Հայաստան) սպասվող ցուցադրության համար արվետի գործերի ընդունման մեկնարկը։ Սկսնակ եվ կայացած հայ նկարիչներ ողջ Սփյուռքից կարող են ուղարկել իրենց աշխատանքները, որոնք կլինեն մեր կողմից ընտրված՝ «Ճանապարհային քարտեզ» թեմայով։ 

Մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուր հայի ինքնությունը կազմվել է գլոբալիզացիայի, տեղահանման, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հանգամանքների արդյունքում: Մենք ցանկանում ենք, որպեսզի արտիստները մտածեն այս հարցի շուրջ՝ «Իսկ ո՞րտեղ է իմ ճանապարհային քարտեզը տանում ինձ»։ Այս թեման ընտրելով, մենք հույս ունենք, որ տարբեր բնագավառների արտիստներին հնարավորություն ենք տալիս արտահայտել իրենց մտքերը մեր համընդհանուր ինքնության ապագայի մասին։

Մենք խրախուսում ենք նաեվ արտիստներին ստեղծել նոր աշխատանք հենց այս ցուցահանդեսի համար  , կընդունվեն այն գործերը, որոնք ստեղծվել են վերջին տարվա ընթացքում։ Աշխատանքները չեն կարող լինել ավելի մեծ քան 18×24 դյույմը։ Ընտրված արտիստներին կտեղեկացնենք փուլը հաջողությամբ հաղթահարելու մասին էլեկտրոնային նամակով, մինչեվ սույն թվականի ապրիլ ամիսը։ Նրանք պատասխանատվություն պետք է ստանձնեն ինքնուրույն ուղարկել աշխատանքները մեր գործընկերներին Հայաստանում կամ Նյու Յորքում։

Բոլոր ուղարկվող նյութերը պիտի ունենան հուսալի եվ դիմացկուն փաթեթավորում։ Աշխատանքների կատալոգը կտպագրվի մինչեվ հուլիս՝ ցուցահանդեսին ընդառաջ, այն կվաճառվի ինչպես տեղում, այնպես էլ մեր կայքի միջոցով։ Հասույթը կփոխանցվի ցուցահանդեսի կամզակերպմանը։

Աշխատանքների ուղարկման վերջնաժամկետը մարտի 31-ն է։ Ցուցահանդեսը տեղի կունենա սույն թվականի հուլիսին։ Բոլոր հայտադիմումները պետք է ներառեն կարճ կենսագրություն, ռեզյումե, արտիստի նկարագրությունն աշխատանքի մասին, աշխատանքի հինգ լուսանկար՝ ամբողջությամբ եվ դետալներով։ Դիմումի մեջ կարող եք ներառել նաե ձեր անձնական կայքն ու առցանց պորտֆոլիոն, եթե ունեք այդպիսիք։

 

You don't have permission to register
X
%d bloggers like this: